1in.am-ը գրում է․

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակՄադրիդի «Ռեալ»-ն ու ֆրանսիական ՊՍԺ-ն կպայքարեն Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի ձեռքբերման համար:
Express-ի տեղեկությունների համաձայն` թիմերից յուրաքանչյուրը պատրաստ է 70 մլն ֆունտ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Նշենք, որ վերջերս «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր է նոր պայմանագիր ստորագրել բելգիացի ֆուտբոլիստի հետ, քանի որ ցանկանում է առաջիկայում ևս տեսնել նրան իր թիմում: Սակայն եթե լոնդոնյան ակումբի ղեկավարները չբավարարեն Ազարի ֆինանսական պահանջները, ապա վերջինս կարող է ուսումնասիրել այլ ակումբների կողմից ստացվող առաջարկները:
Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը 14 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում, 5 գոլ խփել, գոլային 4 փոխանցում կատարել: