Tert.am-ը գրում է․
Վաշինգտոնի տոնածառի լույսերը վառվել են 92-րդ անգամ, հետհաշվարկն արել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նրան օգնել են կինը՝ Միշել Օբաման, և դուստրերը՝ Մալիան և Սաշան, գրում է РИА Новости-ն։
Սպիտակ տան առջև տեղադրված հսկայական ծառի լույսերը վառելուց հետո Օբամաների ընտանիքը հեռացել է բեմից՝ թողնելով այն հաղորդավարներին և արտիստներին։ Արարողությունը վարել են հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը։
Այնուհետև Միշել Օբաման դստեր հետ վերադարձել է և այլ երեխաների հետ կարդացել սուրբծննդյան բանաստեղծություն եղևնու մասին։
Վաշինգտոնում տոնածառի լույսերը վառելու արարողությունը սկսվել է 1923-ին նախագահ Քելվին Քուլիջի օրոք։ Այս տարի արարողությունն անցել է առանց նորամուծությունների։





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/12/05/obama/1525891
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել