«Մի քանի օր առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներից մեկը իր անձնական օգտագործման ավտոմեքենայով արագ ընթացել է գյուղի տարածքում տեղագրված արագաչափի կողքով: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին տեղագրված արագաչափը լուսանկարահանում-թարթումով արձանագրել է սահմանված արագության խախտումը:

Ըստ Նոյեմբերյանի տարածաշրջանում շրջանառվող զրույցների՝ ոգելից խմիչք օգտագործած բերդավանցին, տեսնելով արագաչափի լուսաթարթումը, կանգնեցրել է մեքենան և սկսել հանդիմանել արագաչափին, թե ինքը սարքին ինչ վատ բան է արել, որ այն լուսանկարել է իրեն: Այնուհետև բերդավանցին գնացել է իր տուն, գործարկել «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, վերադարձել և բեռնատարով «խորտակել» արագաչափով հենասյունը: Համագյուղացիները լավ են ճանաչում արագաչափը տապալած համագյուղացուն: Բերդավանցիները նրան բնութագրում են որպես հավասարակշիռ անձնավորության: Վերջինիս արարքներն արձանագրվել են արագաչափի կողմից, և նա պետք է պատասխատվություն կրի սահմանված արագությունը գերազանցելու և թանկ սարքավորումը վնասելու համար: Ահա թե ինչ օրի են հասցրել արագաչափերը գյուղացիներին»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել