Իրենց գաղտնիքներն ունեն այնպիսի արվեստի գլուխգործոցներ, որոնք մեզ շատ լավ ծանոթ են թվում: Վերջերս արվեսի պատմության մեջ տարօրինակ և անսովոր բացահայտում կատարվեց. ամերիկացի ուսանողուհին գաղտնազերծել էր Բոսխայի կտավի վրա պատկերված մեղսավորի հետույքի նոտաների ուղերձը: Ստացված երաժշտությունը դարձավ համացանցի վերջին շրջանի սենսացիաներից մեկը:

Կարծում եմ, ամեն մի իրենից արժեք ներկայացնող արվեստի գործի մեջ էլ մի գաղտնիք կա՝ «կրկնակի հատակ» կամ գաղտնի նախապատմություն, որը կուզեինք բացահայտել: Այսօր կիսվեմ դրանցից մի քանիսով:

 

Երաժշտություն` հետույքի վրա 

Հոլանդացի նկարչի ամենահայտնի կտավի գաղտնի իմաստների և նշականության շուրջ բանավեճերը չեն հանդարտվում: Եռապատկեր կտավի երրորդ՝ աջ հատվածում, որը կոչվում է «Երաժշտական դժոխք», պատկերված են մեղսավորներ, որոնց խոշտանգում են երաժշտական գործիքների միջոցով: Նրանցից մեկի հետույքի վրա նոտաներ են պատկերված: Օկլահոմայի Քրիստոնեական համալսարանի ուսանողուհի Ամելիա Հեմրիկը, ուսումնասիրելով նկարը 16-րդ դարի նոտաները, տեղափոխեց մեր օրեր և ձայնագրեց «հետույքից հնչող և դժոխքից դուրս եկով երաժշտություն, որը կատարվել էր 500 տարի»:


Մերկ Մոնա Լիզան  

Գոյություն ունի հայտնի «Ջոկոնդա»-ի երկու տարբերակ. Մերկ տարբերակը կոչվում է «Մոննա Վաննա», այն պատկերել է քիչ հայտնի նկարիչ Սալալին, որը մեծն Դա Վինչիի բնորդն ու աշակերտն էր: Շատ արվեստաբաններ կարծում են, որ հենց նա է եղել Դա Վինչիի «Հովհաննես Մկրտիչ» և «Բաքոս» նկարների բնորդը: Գոյություն ունի նաև վարկած, որ կնոջ հագուստներ հագած Սալալին նաև որպես Մոնա Լիզայի բնորդ է հանդիսացել:

 

Ծեր ձկնորսը

1902 թ.-ին հունգարացի նկարիչ Տիվադար Կոստկա Չոնտվարին նկարեց «Ծեր ձկնորսը» կտավը: Թվում էր, թե ոչ մի արտասովոր բան չկա այդ նկարում, բայց Տիվադարը ենթատեքստ էր դրել դրա մեջ, որն իր կենդանության օրոք այդպես էլ չբացահայտեց:

Քչերի մտքով կանցներ հայելին դնել նկարի մեջտեղում: Յուրաքանչյուր մարդում մեջ էլ կարող է լինել ինչպես Աստված (Ծերունու աջ ուսի կրկնապատկերը), այնպես էլ Սատանա (Ծերունու ձախ ուսի կրկնապատկերը):

 

Կրկնօրինակները «Խորհրդավոր ընթրիք»-ում

Երբ Լեոնարդո դա Վինչին նկարում էր «Խորհրդավոր ընթրիք»-ը, նա կարևորությունը տալիս էր երկու առաջնային կերպարների՝ Քրիստոսին և Հուդային: Նա շատ երկար էր այդ երկուսի համար բնորդներ փնտրում: Վերջապես նրան հաջողվեց գտնել Քրիստոսի կերպարի համար երիտասարդ մեկին: Հուդայի բնորդին նա չէր կարողանում գտնել երեք տարի: Բայց մի օր նա փողոցում հանդիպում է մի հարբեցողի, որը ընկած էր առվի մեջ: Դա մի երիտասարդ էր, որին անընդմեջ հարբեցողությունը ծերացրել էր: Լեոնարդոն նրան տանում է արվեստանոց և միանգամից սկսում պատկերել Հուդային: Երբ հարբեցողը ուշքի է գալիս, ասում է, որ մի անգամ արդեն բնորդ եղել է նրա համար: Դա մի քանի տարի առաջ եր, երբ նա դեռ երգում էր եկեղեցու երգչախմբում: Դա Վինչին այդ ժամանակ նրանից Քրիստոսին էր պատկերել:


«Գոթիկայի» անմեղ պատմությունը

Գրանտ Վուդի աշխատանքները համարվում են ամենատարօրինակը և ամենաձանձրալին՝ ամերիկյան գեղանկարչության պատմության մեջ: Խիստ հոր և դստեր նկարը լցված է դետալներով, որոնք պատկերում են խստությունը, կրոնական ավանդապաշտությունն ու պատկերված մարդկանց հետամնացությունը: Իրականում նկարիչը ոչ մի սարսափելի բան մտադիր չէր պատկերել: Այովա նահանգով ճանապարհորդելու ժամանակ նա նկատեց ոչ մեծ մի տուն՝ գոթիկական ոճի մեջ, և որոշեց պատկերել այն մարդկանց, որոնք, ըստ նկարչի, լիովին համապատասխանում էին որպես բնակիչներ: Այն գործող անձիք, որոնց անմահացրել էր նկարիչը և որոնք հարուցել էին Այովայի բնակիչների զայրույթը, Գրանտի քույրն էր և իր ատամնաբույժը:


«Գիշերայի՞ն», թե՞ «Ցերեկային պահակազոր»

Ռեմբրանդի ամենահայտնի կտավներից մեկը՝ «Կապիտան Ֆրանս Բաննինգի և լեյտենանտ Վիլհեմ վան Ռյոիտենբուրգի հրաձգային վաշտի ելույթը», ավելի քան 200 տարի կախված է եղել տարբեր սրահներում և արվեստաբանների կողմից հայտնաբերվել է միայն 19-րդ դարում: Քանի որ առաջին հայացքից կերպարները կանգնած էին մութ ֆոնի վրա, նկարը կոչեցին «Գիշերային պահակազոր», և այդ անվան տակ էլ այն մտավ համաշխարհային արվեստի գանձնարան: Եվ միայն 1947 թ.-ին կատարված ռեստավրացիայից հետո պարզվեց, որ նկարը սրահներում հասցրել է մրոտվել՝ աղավաղելով բուն պատկերը: Բնօրինակի մաքրումից հետո վերջնականապես որոշվեց, որ Ռեմբրանդի պատկերած տեսարանն իրականում տեղի է ունենում ցերեկը: Կապիտանի ձեռքի ստվերը ցույց է տալիս, որ գործողության ժամանակը 14:00-ից ուշ չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել