1in.am–ը գրում է.

prensaՉիլիի իշխանությունները հինգշաբթ օրը հայտարարել են, որ երկիրը պատրաստվում է անվճար համալսարանական կրթության համակարգ սահմանել, հաղորդում է Telesur հեռուստաալիքը:

«2016-ի մարտին կլինի բարձրագույն կրթության անվճար համակարգ: Դրա համար ռեսուրսներ կան, քանի որ մենք հարկային բարեփոխումներ ենք իրականացրել»,- ասել է Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյաիլիլյոն:

Նշենք, որ 2011-ի գարնանից Չիլիում այս կապակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ուսանողները պահանջում էին փոխել բարձրագույն ուսուցման համակարգը, քանի որ Չիլիի համալսարաններում ուսուցումն ամենթանկերից էր աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել