1in.am–ը գրում է.

301732

Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականների տվյալներով ինչքան շատ է կշռում երեխան ծնվելու պահին, այնքան մեծ կլինի ուսուման մեջ նրա հաջողությունները: Ընդ որում, քաշն ազդում է երեխայի ուղեղի զարգացման վրա: Եթե երեխան մոր արգանդում ավելի երկար է մնում և քաշ է հավաքում, դրա շնորհիվ նրա մոտ զարգանում են մտավոր կարողությունները, հաղորդում է Zee News-ը:

Դա նկատելի է եղել նույնիսկ երկվորյակների մոտ: Զույգերից ավելի մեծ քաշ ունեցողը մտավոր ավելի մեծ կարողություններ է ունեցել, քան ավելի փոքր քաշով ծնվածը: Ծնվելու պահին երեխայի քաշը սերտորեն կապված է մոր եկամուտների, դասակարգի և սննդի հետ:

Ուսումնասիրողները նշում են նաև, որ երեխայի քաշը միակ ֆակտորը չէ, որից կախված է երեխայի առաջադիմությունը: Օրինակ, ծնողների կրթությունը երեխայի մտավոր կարողությունների վրա մեծ ազդեցություն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել