Մեր ժողովուրդը մեր բոլորի ծնողն է։ Բավական է հայհոյեք ու պիտակավորեք։ Ոչ մեկը ձեր այդ հայհոյանքներից ազդված՝ մեզ մի այլ՝ շատ սիրուն, գեղեցիկ սանրվածքով, հպարտորեն դուրս ցցած կրքերով և կլորիկ հետույքով մի չքնաղ ժողովուրդ չի բերի նվիրի, որ ձեր ճաշակին համահունչ լինի։ 
Եթե կարծում եք՝ այլ ժողովուրդները մի գրամ մերինից լավն են, չարաչար սխալվում եք։ Բոլորն էլ մի քիչ լավ, մի քիչ վատ, դարին համահունչ ժողովուրդներ են։ 
Հասկացեք, մեր ձախորդությունների աղբյուրը մեր քաղաքական, տնտեսական և մտավոր էլիտան է։ Նրան ներկայացրեք ձեր բոլոր բողոքներն ու հայհոյանքները, նրանից պահանջեք պատասխան, թե ինչու են սխալ ուղիով տանում մեզ։ 
Հանգիստ թողեք ժողովրդին։ Վստահ եմ, որ ձեզանից ոչ մեկը չի դժգոհել ու հայհոյել իր ծնողներին, որ նրանք չգիտեմ ինչ կրթություն ու ինչ-ինչ արժանիքներ, հեքիաթային հարստություն չեն ունեցել, այլ եղել են չարքաշ, ու ազնիվ աշխատավորներ։ Այդպես էլ վարվեք մեր ժողովրդի հետ։
Այդ ո՞ր խելոքը մի խելամիտ ելք ու ճանապարհ ցույց տվեց, որ մեր ժողովուրդն էլ կանգնեց, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց ու ասեց՝ չէ, չեմ գալիս քո հետևից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել