1in.am-ը գրում է․
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ներկա պահին սպասում է իր երկրորդ երեխային: Նրան հաջողվել է հաղթահարել տոքսիկոզը: Այժմ Քեյթը կարողանում է հասարակական և բարեգործական արարողությունների մասնակցել, ինչպես նաև ուրախ երեկույթներ է կազմակերպում իր ընկերուհիների հետ:
US Weekly-ն տված հարցազրույցում Քեյթի և Ուիլյամի մտերիմ ընկերը պատմել է, որ դքսուհին ինքն «իսկական հղի» է զգում: «Քեթրինը հիանալի տրամադրություն ունի: Նա հաճախ է կատակում իր «հետաքրքիր վիճակի» առիթով, ծիծաղում է և պարբերաբար հանդիպում է ընկերուհիների հետ, որպեսզի խոսեն երեխաների մասին և մանկական հագուստ ընտրեն»,- նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ, չնայած վիճակի լավացման, Քեյթ Միդլթոնը շարունակում է բժիշկների հսկողության տակ մնալ: Այդ պատճառով էլ արքայազն Ուիլյամը ստիպված կլինի հերթական պաշտոնական այցն առանց կնոջ իրականացնել:

