Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, այսօր կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցին, ասաց, որ երբ ՀՀ Նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարեց այդ մասին, քննադատության ալիք բարձրացավ: «Իրար հերթ չտալով՝ քաղաքական գործիչներից շատերը քննադատում էին, բայց այսօր 103 կողմ ձայները ցույց տվեցին, որ բացի յոթ պատգամավորից՝ մնացածն իրենց քվերակությամբ ընդունեցին, որ ՀՀ Նախագահի վարած արտաքին քաղաքականությունը ո´չ միայն ընդունելի է, այլև՝ նրանք ծափահարում էին այդ քաղաքական կուրսին»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ նրանք, ովքեր դեմ էին խոսում, այսօր ԱԺ-ում քվեարկության ժամանակ նրանցից մեկ, երկուսը դահլիճում չէին. «Եթե այդքան մտահոգված էին մեր ժողովրդի ապագայով, ապա միգուցե ավելի ազնիվ կլիներ, որ նրանք ներկա լինեին, բայց երբ հայտնի դարձավ նրանց կուսակցությունների կարծիքը, նրանք նախընտրեցին լռել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել