Ռուս միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովի կինը՝ Յուլիան, Super-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ նա շատ ծանր վիրահատության է ենթարկվել։
Հղիությունից հետո Յուլիան ցանկացել է շտկել մարմնի որոշ մասերի թերությունները եւ ծանոթի միջոցով դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը։
«Ես նրան խնդրել էի հեռացնել ծնկիս մեջ առաջացած հեղուկը, սակայն նրա կատարած ներարկումներից հետո ես սկսեցի կապտել, բայց բժիշկն ինձ հավաստիացնում էր, որ ամեն ինչ շատ լավ է, եւ սա նորմալ գործընթաց է։ Ի դեպ, ներարկումների մեկ կուրսի համար նա 2000 դոլար է պահանջել։ Սակայն դրանց արդյունքում ծնկիս մեջ սկսվեց ժելե կուտակվել, ինչից հետո ես ամաչում հագուստս հանել անգամ իմ երեք երեխաների հոր առաջ»,- նշել է Յուլիան։
Ի դեպ, Յուլիան այդ նույն մասնագետի մոտ ուղղել է նաեւ քիթը, որը կրկին շատ տխուր ավարտ է ունեցել։
«Նա վառել էր իմ քթանցքը եւ այլանդակել այն։ Ստիպված էի դիմել մեկ ուրիշ բժշկի օգնությանը։ Ես ամեն օր լաց էի լինում։Այս ամենի պատճառով անգամ հնարավոր էր ես եւ ամուսինս ամուսնալուծվեինք»,-հայտարարել է Սարկիսովան։