Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Facebook-ը Eset-ի աշխատակիցների  հետ համատեղ անվճար անտիվիրուս է ստեղծում վնասակար ծրագրերի չեզոքացման համար, որոնք տարածվում են սոցկայքի միջոցով:  

Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ դրա նպատակն է օգտատերերին տեխնոլոգիա առաջարկել, որը կբարելավի նրանց դևայսների պաշտպանությունը. «Վիրուսների առցանց սքանները զգալիորեն կնվազեցնի վնասակար հղումների քանակը»:

Նշենք, որ ըստ նոր ծրագրի, վնասակար ծրագրի հայտնաբերման դեպքում Facebook-ն օգտատիրոջը հակավիրուսը ներբեռնելու հղում կուղարկի: Դրանից հետո ծրագիրը կսքանավորի համակարգիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել