Tert.am-ը գրում է․

Նախապես արդեն հայտնի է, թե Հայաստանն ինչ վիճակում է հայտնվել, արդեն պարզ էր, թե խմբակցություններն  ինչպես են քվեարկելու, անորոշ  դիրքորոշում չկար, ամեն ինչ հստակ էր. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով այսօր ԵՏՄ-ին միանալու մասին ԱԺ խմբակցությունների վարքագծին։

-Ազգային ժողովի խմբակցությունների դիրքորոշումները՝ ԵՏՄ անդամակցության  վերաբերյալ, Ձեզ համար սպասելի՞ էին:

-Նախապես արդեն հայտնի է, թե Հայաստանն ինչ վիճակում է հայտնվել, մոտավորապես արդեն պարզ էր, թե խմբակցություններն  ինչպես են քվեարկելու, անորոշ  դիրքորոշում չկար, ամեն ինչ հստակ էր:

-Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը այնքան էլ  հստակ չէր,  գոնե  ասում էին, որ իրենց մոտ ամեն ինչ այդքան միանշանակ չէ:

-Որևէ  մեկի դիրքորոշումն այս հարցում  տարօրինակ չի կարող հնչել, որովհետև  ցանկացած ոք, ով դեմ կլինի ԵՏՄ-ին, անմիջապես կստանա իրեն հակառակորդ ոչ թե գործող իշխանությունը, այլ Ռուսաստանի իշխանությանը: Իսկ հաշվի առնելով, որ 2013թ.-ի սեպտեմբերի 3-ից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում բավականին մեծացել է և հատկապես մեծացել է իշխանությունների ձևավորման գործընթացում, բնական է, որ քաղաքական ուժերը պետք է առաջնորդվեն ռեալ պոլիտիկ սկզբունքով և չփորձեն իշխանություններից բացի նաև Ռուսաստանին իրենց թշնամի հանել: Այդ իսկ պատճառով,  բոլոր խմբակցություններին դիրքորոշումների՝ ԵՏՄ-ին կողմ լինելու մասով  և դա արտահայտելու մասով, որևէ տարօրինակ բան չկա:  Իհարկե, բացի «Ժառանգությունից», որը հասկանալի է՝ դեմ է ԵՏՄ-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել