Newmag.am-ը գրում է․
1. Խնդրեք, որ օգնեն Ձեզ
Մենք խոսում ենք «Բենջամին Ֆրանկլինի» էֆեկտի մասին: Ֆրանկլինն ուզում էր արժանանալ մեկի համակրանքին, ում նա ընդհանրապես դուր չէր գալիս: Եվ ի՞նչ արեց Ֆրանկլինը… Նա պարզապես այդ մարդուն քաղաքավարի խնդրեց իրեն տրամադրել հազվագյուտ մի գիրք: Ստանալով խնդրածը` էլ ավելի քաղաքավարի շնորհակալություն հայտնեց: Մինչև այդ տվյալ մարդը խուսափում էր նույնիսկ խոսել Ֆրանկլինի հետ, իսկ այդ դեպքից հետո նրանք ընկերացան:
Մարդը, ով մեկ անգամ լավություն արեց, հաջորդ անգամ էլ պատրաստ է օգնել` ի տարբերություն նրա, ով պարտավորություն ունի Ձեր առաջ: Բացատրությունը շատ պարզ է. մարդը մտածում է` եթե Դուք նրանից ինչ-որ բան եք խնդրում, ուրեմն` ինքներդ էլ պատրաստ եք օգնության ձեռք մեկնել:
2. Պահանջեք ավելին
Մարդուց պահանջեք ավելին, քան իրականում սպասում եք նրանից: Կարող եք նաև ինչ-որ անհեթեթություն խնդրել, ինչից նա, հավանաբար, կհրաժարվի: Դրանից հետո հանգիստ խնդրեք այն, ինչն ի սկզբանե ցանկանում էիք: Այդքան մերժելուց հետո նա անհարմար կզգա ևս մեկ անգամ մերժել Ձեզ: Նա պարտավորված կզգա անել Ձեր ասածը, եթե այն խելքին մոտ է:
3. Մարդուն անունով կոչեք
Ամերիկացի հայտնի հոգեբան Դեյլ Կարնեգին կարծում է, որ մարդուն անունով կոչելը շատ կարևոր է: Իր անունը լսելը մարդու համար ևս մեկ անգամ սեփական գոյության հաստատումն է: Այն, ասես, քաղցր հնչյունների խումբ լինի, որը դրական էմոցիաներ է արթնացնում դրանք արտաբերողի նկատմամբ:
Դիմելաձևը շատ կարևոր է, էական է նաև մարդու տիտղոսի, հասարակական դիրքի հիշատակումը: Ինչպես Ձեզ դրսևորեք, համարժեք պատասխան կստանաք: Օրինակ` եթե մարդուն Ձեր ընկերը կոչեք, որոշ ժամանակ անց նա Ձեր հանդեպ ընկերական զգացմունքներ կտածի, իսկ եթե ուզում եք ինչ-որ մեկի մոտ աշխատանքի անցնել՝ նրան «շեֆ» կոչեք:
4. Շողոքորթեք
Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է, բայց կան որոշ մանրուքներ: Եթե շողոքորթությունն անկեղծ չի հնչում, այն ավելի շուտ կվնասի, քան կօգնի: Եթե շողոքորթում եք բարձր ինքնագնահատական ունեցող մեկին, և դա անկեղծ է հնչում, ուրեմն` Դուք նրան Դուր կգաք, քանի որ նրա իսկ մտքերն եք հաստատում: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդու մոտ դա հակառակ ազդեցությունը կունենա, քանի որ Ձեր ասածը չի համապատասխանի նրա մտածածին: Սա չի նշանակում, որ նրանց պետք է ստորացնել: Այդպես, հաստատ, նրանց համակրանքին չեք արժանանա:
5. Կրկնօրինակեք
Շատ մարդիկ դիտավորյալ կամ առանց մտածելու կրկնօրինակում են դիմացինի շարժուձևը, խոսքն ու պահվածքը: Մարդիկ հիմնականում հակված են լավ վերաբերվել նրանց, ովքեր նման են իրենց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



