Հայաստանը ազատ ինտերնետ ունեցող երկիր է. Freedom HouseYerkir.am-ը գրում է․

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ արդեն չորրորդ տարին է, որ աշխարհում նկատվում է իրավիճակի վատթարացում ինտերնետի ազատության հարցում: Հատկապես` այդ գործընթացը զգալի է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թուրքիայում:

Կազմակերպության` այսօր հրապարակված` «Ազատությունը համացանցում-2014» զեկույցում նշվում է, որ ինտերնետի ազատությունն ամենաշատը խախտողներն են Սիրիան, Իրանը եւ Չինաստանը:   Գնահատական է տրվել 65 երկրի` 100 բալանոց սանդղակով: 0-30 բալ համաքած երկրները համարվում են ազատ ինտերնետ ունեցող, 31-60 բալ` մասամբ ազատ ինտերնետով, 61-100 բալ են ստացել այն երկրները, որտեղ չկա ազատ ինտերնետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել