Աշխարհի տարբեր երկրներում դոլարի և եվրոյի արժևորումից տեղի է ունենում ազգային արժույթի արժեզրկում: Բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ նոյեմբեր ամսին տեղի ունեցավ դրամի արժեզրկում: Ի ուրախություն մեզ՝ այս ամենը կրում է կարճաժամկետ բնույթ, և արտարժութային պահուստների բավարար մակարդակ ունենալու շնորհիվ՝ Հայաստանում գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չեն առաջանա: Ամեն դեպքում լողացող փոխարժեքը պետք է պարբերաբար գտնվի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում, որպեսզի այն չհանգեցնի չկարգավորված գնաճի, ինչը մեր երկրի տնտեսության համար ոչ ցանկալի և բացասական երևույթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել