Tert.am-ը գրում է․

2015թ-ի պետական բյուջեի նախագիծն ԱԺ-ն ընդունեց 71 կողմ, 46 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ: Բյուջեին կողմ քվեարկեց ԱԺ մեծամասնությունը:

Մինչ այդ, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դեմ են բյուջեի նախագծին, և նշեց, որ կառավարությունը պետք է ապացուցի, որ ունի այն գործիքը, որով կպայքարի ստվերի դեմ: «Եկեք ատկատներից ու մենաշնորհներից հրաժարվենք, որ քաղաքացին վիզ չծռի, որ 189 դոլարով գազը գնի: Մենք ասում ենք՝ ընդդիմությանը լծակ տվեք, որովհետև ոչ թե լավն ենք կամ վատը, այլ որովհետև մենք ընդդիմություն ենք, դուք՝ իշխանություն, վաղն էլ միգուցե ձեր բախտը բերի ու դառնաք ընդդիմություն»:

ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս հայտարարեց, որ իրենք դեմ են 2015 թվականի պետական բյուջեի նախագծին: «Քանի դեռ կառավարությունը չի գտել կախարդական փայտիկը ժողովրդի կյանքը փրկելու համար, մենք դեմ ենք այս բյուջեին»,- նկատեց նա:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ տնտեսական ճգնաժամն ավելի է խորացել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց, որ կառավարությունը իրենց մի քանի առաջարկներ ընդունել է, բայց «իրենք դեմ են քվեարկելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել