Tert.am-ը գրում է․

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին լրագրողները տեղեկացրին, որ նրա նշած 5%  գնաճից ավելին է շուկայում գնաճը, ինչին ի պատասխան վարչապետը նշեց, թե ինքը խոսել է մոնիթորինգի  արդյունքների հիման վրա. «Դրա համար  հանձնարարեցի, որպեսզի հաջորդ կառավարության նիստին մենք ևս մեկ անգամ դիտարկենք հարցը: Ամեն դեպքում մեզ դա մտահոգում է, և մենք փորձում ենք օգտագործել լծակներ, որպեսզի  գնաճը լինի ոչ ավել, քան պետք է լինի: Մենք ամեն ինչ փորձում ենք անել, դա կախված չէ մեր ներքին տնտեսական զարգացումներից, դա ուղղակի  տարածաշրջանային զարգացումների արդյունքն է, որ ունենում է իր բացասական արդյունքը»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ներկրողների խնդիրն է դժվարանում դոլարի արժևորման պարագայում, քանի որ նրանք ապրանքը դրսում գնում են դոլարով և վաճառում դրամով: «Այդ իսկ պատճառով շահույթների վրա ունենում է բացասական ազդեցություն: Գոնե այս  պարագայում ամեն ինչ պետք է անել, որ ներկրողները կարողանան առանց շահույթի կամ առանց կորուստի դուրս գալ, դա է  մեր խնդիրը: Խոսում ենք, քննարկում ենք, փորձում ենք խորհուրդներ տալ և ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկի ուշադրության ներքո է, որ այդ խնդրին լուծում տա»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել