Փոքրիկ բուն, ձյան վրա նստած, հորանջում է Հարավային Կորեայի Անսունգ քաղաքում։

52-ամյա բանտապան Մայքլ Բաքստերը 10,000 դոլար է ծախսել մեջքին Սիմսոնների անիմացիոն ֆիլմի 203 տարբեր կերպարների դաջվածքն ունենալու համար։ Նա հույս ունի մինչև դեկտեմբերի 17-ը՝ մուլտֆիլմի 25-ամյակի լրանալը, գրանցվել Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում։

Մայր փիղն ու մյուս փղերն օգնում են փոքրիկ ձագուկին դուրս գալ ջրից, որի մեջ սայթաքել ու ընկեր էր։ Լուսանկարն արվել է Հարավային Աֆրիկայի Ադդո ազգային զբոսայգու տարածքում։

Ստեգոզավրի ամբողջական կմախքը ցուցադրության է հանվել Լոնդոնի պատմության ազգային թանգարաննում։ Սա դինոզավրի այս տեսակի առաջին ամբողջական կմախքն է, որ ցուցադրության է հանվել թանգարանում վերջին 100 տարիների ընթացքում։

Լոնդոնի Պեդինգթոն շրջանից Քորնվոլ ուղևորվող առավոտյան 7։30-ի գնացքի ուղևորներին դիմավորել են ավանդական թեյով, որն այս անգամ հյուրասիրվել է ոչ թե պլաստիկ բաժակներով, այլ ապակյա։

Լոնդոնում «ծլող բողբոջների» խանութ է բացվել՝ «Kids Company» բարեգործական ընկերությանն աջակցելու համար։

Ավստրիայի Շնիբերգ բնակավայրի՝ սառույցով պատված ճանապարհային նշանը։

Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում պահակախումբը դիմավորում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումային։

Ցուցարարները կանգնեցրել են Նյու Յորքի 15-րդ փողոցի և Պենսիլվանիա պողոտայի երթևեկությունը՝ բողոքի ցույցեր անցկացնելով՝ ընդդեմ Նյու Յորքում ոստիկան Դանիել Պանտալեոյի դատավարության որոշման, ըստ որի նա այլևս մեղավոր չէր համարվում սևամորթ Էրիկ Գարներին խեղդամահ անելու համար։

Ճապոնական «H-IIA» հրթիռը Տանեգաշիմա տիեզերակայանից «Hayabusa2» տիեզերական հետազոտական սարքը տիեզերք է տեղափոխում։ Հետազոտական սարքը նախատեսված է հեռավոր երկնաքերի ուսումնասիրության ու հետազոտության համար։

Սաուդյան Արաբիայի երիտասարդները Տաբուկում ցուցադրում են երկու անիվների վրա մեքենա վարելու իրենց հմտությունները։

Դանիել Գեյլը հարվածում է Ջարոդ Ֆլետչերին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում միջին քաշայինների բռնցքամարտի ժամանակ։

Քաթարի Դոհա բնակավայրում «FINA» լողի՝ աշխարհի առաջնության ժամանակ ամերիկացի լողորդ Ռայան Լոչթը մրցում է տղամարդկանց՝ 200մ լողի ֆրիսթայլ ոճի եզրափակչում։

«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի խաղացող Պաբլո Զաբալետան՝ «Սանդերլենդի» դեմ Անգլիայի պրեմիեր լիգայի ֆուտբոլային խաղի ժամանակ (Սանդերլենդ, Անգիա)։




