Araratnews.am-ը գրում է.
Այսօր Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Հարլեմ Դեսիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ իրենց մտահոգությունն են հայտնել վերջին մեկ տարում հայ-ադրբեջանական շփման գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել շարունակել բանակցությունները։
«Ցավում ենք, որ անցած մեկ տարում շփման գոտում և հայ-ադրբեջանական սահմանում աճել է բռնությունը։ Հուլիս-օգոստոսին տեղի ունեցած ռազմական գործողությունները հանգեցրել են շատ զոհերի, լարվածության աճի և խորացրել են անվստահությունը կողմերի միջև։ Կողմերը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն 1994 թվականի հրադադարի ռեժիմը պահպանելու և խաղաղ բանակցությունների շարունակման բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ