ԱՄՆ-ը վերջապես ընդունեց Իրանի դրական դերակատարումն Իրաքում՝ ընդդեմ արմատականների: Զարմանում եմ ամերիկյան մտածողության վրա, ինչն ինձ համար պրագմատիզմի դրսևորում է Իրաքի և Սիրիայի հարցում: Եթե դու դեմ ես որևէ երևույթի, և դրան դեմ է նաև քո նախկին թշնամին, ապա վերջինիս հետ քո համագործակցությունն ուղղակի անհրաժեշտ է. գոնե Ու.Չերչիլից օրինակ վերցնեն, ատելով կոմունիստներին, նրանց երկիրը ու այդ երկրի ղեկավար Ստալինին՝ ձեռք մեկնեց նրան՝ ընդդեմ ընդհանուր թշնամու՝ Հիտլերի: Միաժամանակ, Իրանի ատոմային ծրագրի առումով դրական փոփոխությունները կարող են մի օր բերել վերջինիս «ապաիզգոյացմանը» Արևմուտքում: Մնում է, որ մեր երկիրն էլ պատրաստ լինի դրան, ու վերջապես մենք կարողանանք օգտվել այն աշխարհագրական դիրքից, որ մեզ համար մինչ այսօր «կատարել» է միայն բացասական դեր՝ շնորհիվ մեր «ռազմավարական բարեկամի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել