Որքա՞ն ժամանակ է պահանջվում Ձեզնից դիմահարդարվելու ու վարսահարդարվելու համար։ Կե՞ս ժամ, մե՞կ կամ գուցե մի ամբողջ հավիտենությու՞ն։ Այո, որոշ կանայք կարող են կես ժամում խնամված ու ներկայանալի տեսք ստանալ, իսկ ոմանց համար կես ժամն անգամ գեղեցկանալու բարդ գործընթացին հոգեպես նախապատրաստվելու համար է քիչ։ Ինչևէ, այս տեսանյութում մի ողջ դարի վարսահարդարման ու նորաձևության միտումները ներկայացված են ընդամենը մեկ րոպեում։ Տեսանյութը ստեղծողներին հաջողվել է վերջին հարյուրամյակի գեղեցկության միտումները խտացնել ու տեղավորել 60 վայրկյանի մեջ։ Դե իսկ մոդելը կարողանում է կարճ ժամանակահատվածում մի կերպարից մյուսին սահուն անցում կատարել։ 

Կին, ով արդեն արժանացել է քվերակություններին մասնակցելու իրավունքին։ 

Իսկ այս  կերպարը նորաձև էր համարվում Հիտլերի տիրապետություն օրոք։ 

Կանացի գեղեցկության մասին այսպիսի չափանիշներ էին ընդունված 1960-ականներին։ 

Աղջիկը պարզապես ցանկանում է զվարճանալ ու քայքայել օզոնի շերտը իր մազի լաքի անսպառ «ցայտաղբյուրով»։ 

Ոչ այնքան վաղ անցյալի ամենաոճային սանրվածքն ու շպարը։ Կերպարն ամբողջացնում է հին ու բարի «невидимка»-ն։ 

Վերադարձ դեպի մեր ժամանակները. սելֆի, բադակտուց ու այսպես կոչված «խառը ֆեն»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել