Բոլորը նրան ասում էին, որ այդ գագաթը վտանգավոր է: Բոլորը նրան ասում էին, որ այդ լեռը՝ աշխարհում ամենաբարձրն է: Բոլորը նրան ասում էին, որ այնտեղ, վերևում դեռևս ոչ մեկը չի եղել: Բայց մի առավոտ, նա հավաքեց ամեն անհրաժեշտ իրերը և ճանապարհ ընկավ:

Բարձրանալը՝ անմարդկային դժվար էր: Բազում անգամներ նա քայլեց կյանքի ու մահվան բարակ եզրագծի վրայով: Մարմինը կարծես թե դառավ ուրիշինը և երբեմն նույնիսկ չուզելով էր հակազդում ուղեղի հրահանգներին: Բայց նա շարունակում էր բարձրանալը՝ ատամները սեղմած և լուռ շշնջալով բոլորի համար անլսելի խոսքեր:

Վերջին մետրերը դժոխքի էին վեր ածվել: Եվ ահա արդեն ուղեղը հրաժարվում էր հասկանալ, թե որտեղ է նա գտնվում և հաճախ պատկերում էր տարօրինակ սյուռռեալիստական պատկերներ: Եվ այդ պահերին մարմինն իր վրա էր վերցնում իր առջև դրված՝ ուժերից վեր խնդիրը, և նա շարունակում էր մագլցել վեր:

Բաձարձակ մթության մեջ հասնելով գագաթին, նա լցրեց իրեն շրջապատող տարածությունը հաղթողի կենդանական գոռոցով և անջատված տարվեց կարճատև անհանգիստ քնով:

Սակայն լուսաբացը նրան նոր տպավորություններ նվիրեց՝ հաղթահարված բարձունքից մի քանի կիլոմետր հեռու մի նոր ճանապարհ էր ընկած դեպի մի նոր գագաթ, որն երկու անգամ ավելի բարձր էր քան հաղթահարածը:

 Անրի Մատիսս «Պար» 1910


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել