7  Հունգարիա - 2012թ․ին օրենսդիրները ներգաղթի օրենքի մեջ որոշակի փոփոխություններ արեցին, որոնց համաձայն օտարերկրացիները 322,600 դոլար արժողության կառավարական հատուկ պարտատոմսեր գնելու դեպքոում կարող էին հունգարական «ներդրումային քաղաքացիություն» ստանալ։ Ի տարբերություն եվրոպական այլ երկրների՝ Հունգարիան չի պարտադրում ներդրողներին անշարժ գույք գնել կամ որոշակի ժամանակահատվածով ֆիզիկապես գտնվել երկրի տարածքում։ 
Հարուստ ներդրողների համար սա կարող է շահութաբեր պայման լինել։ Հունգարիան Եվրոպական Միության անդամ է, և սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու ազատորեն ճամփորդել անդամ երկրներ։
Ստացված շահույթը կարող թույլ կտա Հունգարիային նվազեցնել երկրի արտաքին պարտքը, որը միլիարդավոր դոլարների է հասնում։


 6  Մալթա - Սիցիլիայի հարավում՝ Միջերկրականում գտնվող այս կղզի-պետությունը նույնպես փորձում է օգտագործել իր ԵՄ անդամակցությունը՝ հարուստ ներդրողներին գրավելու համար, ովքեր պետք է 1.57 միլիոն դոլար վճարեն քաղաքացիություն ձեռք բերելու համար։ 2013թ․ին Մալթան հայտարարեց, որ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը կվաճառվի 865,000 դոլար գումարով, սակայն ընդդիմադիրների ցույցերից հետո այս թիվը բարձրացվեց։ Բողոքի ցույցերը հանգեցրեցին նաև որոշակի պահանջների ու սահմանափակումների. այսպես Մալթայի ապագա քաղաքացիները պետք է բնակություն հաստատեն կղզում, և ծրագրին մասնակցել կարող են սահմանափակ թվով մարդիկ, քանի որ ընդամենը 1800 անձնագիր կտրամադրվի դրա շրջանակներում։

 5  Կիպրոս – Կիպրոսում քաղաքացիություն գնելը շատ ավելի թանկ արժե՝ 6.2 միլիոն անհատ անձանց համար և 2.48 միլիոն նրանց համար, ովքեր ներդրումներ կանեն՝ որպես խմբի անդամ, չնայած ի սկզբանե գումարի թիվը շատ ավելի բարձր էր՝ 34 միլիոն դոլար։ Հետաքրքրվածության պակասի պատճառով թիվն իջեցվեց։ 

 4  Դոմինիկա – Դոմինիկայի կառավարության պաշտոնական կայքում մանրամասնորեն ներկայացված է, թե ինչպես է հնարավոր ներդրումների միջոցով երկրի քաղաքացիություն ստանալ։ Անհատ անձինք պետք է 100,000 դոլար վճարեն, ամուսնական զույգերը՝ 175,000 դոլար, սակայն դիմողներից պահանջվում է նաև բնակություն հաստատել երկրում (2013թ․-ին Դոմինիկայի արտաքին պարտքը 500 միլիոն դոլար էր կազմում)։

 3  Սեյնթ Քիթս և Նևիս - Սեյնթ Քիթս և Նևիսն իրենից Կարիբյան երկու կղզիներից բաղկացած պետություն է ներկայացնում։ Այստեղ քաղաքացիություն ձեռք բերելու համար նախատեսված դիմում հայտի մեջ պահանջվում է նշել երկրի քաղաքացիությունը ձեռք բերելու ցանկության պատճառների մասին, եկամուտների աղբյուրների մասին, ինչպես նաև տարեկան եկամուտների մոտավոր չափի մասին տվյյալները։ Ապագա քաղաքացիները կարող են նվազագույնը 400,000 դոլարի ներդրում անել անշարժ գույքի շուկայում կամ 250,000 դոլարի ներդրում երկրի շաքարի արտադրության  դիվերսիֆիկացիայի հիմնադրամում։

 2  Անտիգուա և Բարբուդա - Նմանատիպ ծրագիր գոյություն ունի նաև Անտիգուա և Բարբուդայում, որը տեղակայված է Սեյնթ Քիթս և Նևիսից դեպ արևելք։ Ապագա քաղաքացիները կարող են ընտրել 400,000 դոլարի ներդրումն անշարժ գույքի շուկայում կամ 200,000 դոլար բարեգործական նվիրատվության մեջ։ Ինչևէ, ընդդիմադիրներն ասում են, որ ծրագիրը կարող է շահագործվել ահաբեկիչների կամ հանցագործների կողմից։

 1  Գրենադա - Կարիբյան այս երկիրն իր պոտենցիալ քաղաքացիներից պահանջում է նվազագույնը 311,750 դոլար ներդրում անել Գրենադայում գործող տարբեր ընկերություններում քաղաքացիություն ձեռք բերելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել