«Անահիտ» մուլտֆիլմի պրեմերիայի օրը հայտնի էPanorama.am-ը գրում է․

Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա ամենայն հավանակությամբ դեկտեմբերի 27-ին:

«Գրեթե հստակ է՝ դեկտեմբերի 27-ին: 99,9 տոկոս: Այն մեկ տոկոսն էլ թողնում եմ աննախադեպ ինչ որ խնդրի»,- Panprama.am-ի հետ զրույցում ասաց մուլտֆիլիմի ռեժիսոր, «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն»-ի համահիմնադիր Դավիթ Սահակյանցը:

Նա նշեց, որ այս պահին դեռևս աշխատանքներ են տարվում՝ մշակվում է ձայնը, ընթանում է գունավորման գործընթացը:

Դ. Սահակյանցն ասաց, որ աշխատանքներ են տանում նաև Հայաստանից դուրս՝ այլ երկրներում էլ ցուցադրելու ուղղությամբ, բայց դեռևս որևէ հստկություն չկա՝ երբ, որտեղ կցուցադրվի «Անահիտ» մուլտֆիլմը:

«Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել է դեռևս 2010 թվականին` Հայաստանի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ` այն թվով երրորդն է հայկական մուլտարտադրության մեջ` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել