Ամենից վատն էն ա, որ տենց էլ ոչ մի լուրջ, քաղաքակիրթ քննարկում չտեսանք՝ հասկանալու համար՝ որն ա ճիշտ: Երեք կարծիք կա, որից երկուսը ԵՏՄ-ի օգտին, մեկն էլ ԵՏՄ-ին դեմ: ԵՏՄ-ին դեմ ուժերը թույլ են, անկազմակերպ... Մեկ-երկու քիչ թե շատ լուրջ ելույթներ, հարցազրույցներ չհաշված՝ կարելի ա ասել՝ իրենցից ոչինչ չներկայացնող, իսկ ԵՏՄ-ին կողմ ուժերը՝ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն, իրենց թաշախուստներով՝ ԲՀԿ-ով բանով էլի, երկու տրամագծորեն հակառակ փաստարկներով հիմնավորում ԵՏՄ-ին միանալը. ՀԱԿն ասում ա՝ դա անշրջելի ա, եթե ոչ, ապա մեզ կուտեն, ՀՀԿ-ն ասում ա՝ ԵՏՄ-ն լավ բան ա, հնարավորությունների պարկ ա, հենց մտանք, հայտնվում ենք մեղրի մեջ: Տարբերակներից առաջինով փաստում ենք, որ մենք ոչինչ ենք առանց Ռուսաստան, ընդ որում ասողները նախկինում անկախության համար պայքարող դեմքեր են, իսկ երկրոդով էլ փաստում ենք, որ իշխանությունը ոնց ժողովրդին դրել ա էշի տեղ, տենց էլ շարունակում ա դնել ու ստերով, զոռբայությամբ առաջ ա տանում բոլոր էն ծրագրերը, որ իրենց վզին ա դնում Ռուսաստանը: Ամենից վատն էս երկու դեպքում էլ էն ա, որ անգամ էտ երկու ուժերի ներսում քննարկման չի դրվել էտ հարցը, երկու դեպքում էլ կա մեկ մարդու կամք՝ ՀԱԿ-ի դեպքում Լևոնն ա, ՀՀԿ-ի դեպքում Սերժը... Լևոնը մի բան գիտի... Սերժը մի բան գիտի... Երկու դեպքում էլ նրանց ֆանատները, բառիս բուն իմաստով, թութակի պես կրկնում են իրենց կուռքերի փաստարկները, ինչն ավելի զզվելի ա դարձնում էտ երևույթը:



