Մե անհամեստ հարց պարոն քաղաքապետին:
Հարգելի պարոն Մարգարյան ջան, հա ջան ջան. «Այ ախպեր ջան, ինչի՞ ա ամեն նորույթ փորձարկվում միայն կենտրոնում. ինչի՞ է, որ նոր աղբատար ու աղբամաքր մեքենաներ եք բերում, Կենտրոնում եք օգտագործում, ինչի՞ ա, որ նոր աղբարկղերն առաջինը կենտրոնում եք դնում, ինչի՞ ա, որ ասֆալտը մենակ Կենտրոնին ա անզուգական ու իմ նասկիների նման ամեն օր թարմացվում ա։ Ինչի՞ աաա... Ինչի՞ աաա ու ինչի՞ աաա»:
Հա հասկանում ենք, հիմա կասեք. «Այ Անկախ ջան, տուրիստ ա, բան ա, արտաքին տեսք ա, բան ա...», բայց այ ստեղ հատ մը այլ հարց. «Նեուժե՞լի մեր ծայրամասային բնակիչները 7 հատ պառավ արտասահմանցու չափ չկաան։ Նեուժե՞լի արժանի չեն, որ իրանք էլ տեսնեն էտ նոր աղբամանները»:
Ինչ եմ ուզում ասեմ. «Հարգելի պարոն քաղաքապետ, հասկանում եմ, որ Կենտրոնը Երևանի սիրտն ա, հասկանում եմ, որ պիտի սիրուն լինի ամեն ինչ, ես չեմ ասում՝ սխալ եք անում, որ լավ եք պահում, բայց տղայավարի էտ սիրունությունը աչքիդ կորում ա, երբ գնում ես Չարբախ, Մասիվ կամ այլ վայր, որը կենտրոնից հեռու ա 10 ԿՄ: Մի արեք տենց, խնդրում եմ. ծայրամասն էլ ա Երևան, ու ծայրամասցիներն էլ են երևանցի, որոնք Ձեզ ընտրել են ու փոփոխություններ են ուզում»:



