Չենք մոռանում էլի...

Մենք չենք մոռանում եռյակին: Նա դեռ վառ է մեր հուշերում: Չգիտեմ՝ զգացել եք, թե չէ, բայց եռյակի մասին միայն կողքի մարդիկ են խոսում: Օրինակ, ես հիմա այս պարբերությունով վառ եմ պահում Եռյակի «հիշատակը»: Եռյակը փորձում է կամաց- կամաց ընդհատակ անցի, բայց դե չի կարողանա: Այնքան խոստումներ ու եսիմ ինչեր է տվել, որ դա այդպես շուտ չի մոռացվում: Կամ էն մարդիկ ո՞նց կարան եռյակին մոռանան, որոնց եռյակը կտրել է գործերից ու բերել է հրապարակ: Մի արեք բաներ, որոնցից հետո ձեզ լավով չեն հիշելու:

Ինջիղուլյանը հաստատել է, որ մեր մոտ գտնվող դիվերսանտներից Հասանովը եղել է նրա հարցաքննությանը: Մարդիկ կային է, որ ասում էին՝ դա չոբան ա կամ եսիմ ինչ: Դե հիմա խոսացեք: Հասանովն էն կենդանին ա, ով հարցաքննել ա Ինջուղուլյանին, ու հաստատ համոզված եղեք՝ ուրիշ հայերի էլ հարցաքննած ու տանջած կամ տանջամահ արած կլինի: Այնպես որ, դրան մարդու տեղ դնելն էլ ա մեղք, ուր մնաց պաշտպանենք նրա շահերը:

Երեկ կրկին կարդացի հղիության արհեստական ընդհատումների հետ կապված ՖԲ օգտատերերի մտահոգությունները: Մարդիկ մեկ բան պետք է հասկանան, տարբերություն չկա՝ ծնված երեխային կսպանե՞ն, թե՞ չծնված: Առաջին հերթին սպանությունը մնում է սպանություն, իսկ երկրորդը՝ յուրաքանչյուր մայր կամ հայր, որոնց երեխան դեռ չի ծնվել, պետք է հպարտ լինեն, որ կյանք են պարգևում ևս մեկ հրաշքի: Աղջի՞կ, թե՞ տղա՝ դա էլ կապ չունի: Հայն ասում է՝ Առողջ ԲԱԼԻԿ լինի, ու դա է ճիշտը:

Երեկ մի տեսանյութ տարածվեց, որտեղ Հայկական հարսանիքի ժամանակ մատուցողը պատահական տորթը վայր գցեց, ու սկսվեց ծեծկռտուքը: Հիմա ավելի մանրամասն անցնենք դրան: Մատուցողը հաստատ չէր ցանկանա, որ այդ տորթը գետնին հայտնվի, երկրորդ՝ ձեր ուրախությունը հույս ունեմ տորթի մեջ չէր, ու դա կարող էր ոչ թե ծեծկռտուքի պատճառ դառնար, այլ լավ հուշերի: Մատուցողին ծեծելու փոխարեն կարելի էր հումորով վերաբերվել դրան ու գնալ մոտակա խանութ ու սիմվոլիկ ինչ-որ տորթ բերել: Ցուցամոլությունը մեզ կուտի, Ամանորին էլ ենք մեծ բուդ առնում, որ սաղ տենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել