1in.am-ը գրում է․
Google-ը նոր որոնողական համակարգ է մշակում, որը նախատեսված է հատուկ երեխաների համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ YouTube-ի և Google Chrome-ի մանկական տարբերակները կօգնեն համացանցն ավելի անվտանգ դարձնել դեռահաս սերնդի համար:
Նշվում է, որ այն արդեն փորձարկվում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը համաձայնել է առնվազն 19 մլն դոլար փոխհատուցում վճարել սպառողներին, որոնց երեխաներն ինքնակամ գնումներ են կատարել Google Play առցանց խանութում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1496065.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել