««ՉԻ» տեղեկություններով՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը Վրաստանում իր բարգավաճող բիզնեսում աշխատելու համար ընդունում է միայն վրացի աշխատակիցների: Մեր տեղեկություններով՝ տեղաբնակ հայերին անգամ թույլ չեն տալիս մոտենալ գործարանին՝ դրա ղեկավարներին արգելելով որեւէ հայի աշխատանքի ընդունել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հրանտ Վարդանյանից հետո՝ ստանձնելով «Գրանդ Հոլդինգի» ղեկավարությունը, Վարդանյան եղբայրները Հայաստանում էլ են դրսեւորում աննախադեպ «հայրենասիրություն»: Նրանք չափազանց խիստ ռեժիմ են սահմանել ընկերության աշխատակիցների համար: Մարդկային ոչ մի գործոն այստեղ հաշվի չի առնվում: Աշխատանքից անգամ հինգ րոպե ուշացողների աշխատավարձից տնօրինությունն անխնա պահում է:
Այնպիսի իրավիճակ է, որ ընկերության աշխատակիցները երանությամբ են հիշում Հրանտ Վարդանյանին, իսկ այսօր շարունակում են մնալ ընկերությունում այն պարզ պատճառով, որ այլ աշխատանք գտնելը չափազանց բարդ է լինելու»։