1in.am–ը գրում է.

ԱՄՆ-ն պատժամիջոցների պահպանման միջոցով «կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»՝ ձգտելով Մոսկվայից հասնել իր քաղաքական դիրքորոշման փոփոխության, հաղորդում է TASS-ը:
Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Օբաման սկսել է խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման մասին այն բանից հետո, երբ արտահայտնվել է Չինաստանի հետ հարաբերությունների մասին: «Կարծում եմ, մենք պետք է զգույշ լինենք և սթափ նայենք Չնաստանի հետ հարաբերություններին: Սակայն, պատճառներ չկան, որոնք կխանգարեն այդ հարաբերություններն այնպես կառավարել, որպեսզի դրանք արդյունավետ լինեն թե մեր, և թե համաշխարհային հանրության համար»,- հայտարարել է Օբաման:
Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ իր հարաբերությունները բնութագրել է որպես ուղիղ և գործնական: «Ես Պուտինի հետ ոչ երկիմաստ, ուղիղ և գործնական հարաբերություններ ունեմ: Մենք շատ արդյունավետ հարաբերություններ ունեինք, երբ Մեդվեդևը նախագահում էր՝ չնայած որ Պուտինը կանգած էր գահի մոտ»,- կարծում է Օբաման:
Նրա կարծիքով՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները լուրջ բացասական հետևանք են թողնում Ռուսաստանի տնտեսության վրա:
«Մենք նրանց (Ռուսաստանին) առաջարկում ենք խնդրի կարգավորման դիվանագիտական ուղի»,- հավատացրել է Օբաման: Բայց նա ենթադրում է, որ Պուտինի կիրառած դիրքորոշումը «նրա համար աշխատում է Ռուսաստանի ներսում՝ չնայած որ այն ամողջովին մեկուսացնում է Ռուսաստանը միջազգային արենայում:



