Հետազոտող Փոլ Ռոզոլին, որին Eaten Alive հեռուստահաղորդման ժամանակ անակոնդան կուլ է տվել, պատմել է օձի ներսում գտնվելու մասին: Դա տեղի է ունեցել NBC հեռուստաալիքի Today ժամանցային շոուի եթերում:

 

Ռոզոլին, որն անակոնդայի ներսում շուրջ մեկ ժամ է անցկացրել, բացատրել է, որ իր փորձի հիմնական նպատակն Ամազոնի արևադարձային անտառների ոչնչացման խնդրի ուղղությամբ ուշադրություն հրավիրելն էր:

«Վերջին բանը, որ հիշում եմ, օձի լայն բացված երախն է, որը կախվել էր իմ դեմքի վրա: Դրանից հետո ամեն ինչ մթագնեց»,- պատմել է հետազոտողը: Ընդհանուր առմամբ, Ռոզոլին օձի ներսում շուրջ մեկ ժամ է անցկացրել: Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչպես է դուրս եկել օձի մարմնից:

Գիտափորձի անոնսի հրապարակումից հետո PETA կազմակերպության ակտիվիստները դատապարտել են հաղորդման հեղինակների գործողությունները: Մեկնաբանելով կազմակերպության հայտարարությունը՝ Ռոզոլին նշել է, որ գնահատում է դրա անդամների հոգատարությունն օձի առողջության շուրջ: Ըստ Lenta.ru-ի՝ նա տեղեկացրել է, որ փորձից հետո անակոնդան իրեն լավ է զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել