Dzhon-Kerri1in.am-ը գրում է․

Արաբական պետությունները «դինամիկ ղեկավար դեր են խաղում» ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ստեղծված կոլաիցիայում: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ելույթը Բրյուսելում:

Նրա խոսքերով` Իրաքում և Սիրիայում իսլամիստների դեմ պայքարող համաժողովի ավարտից հետո համատեղ ամփոփիչ հայտարարություն կարվի, որտեղ դրա մասնակիցները կհայտարարեն ԴԱԻՇ-ի դեմ ռազմական օպերացիան շարունակելու պատրաստականության մասին` «այնքան երկար, որքան անհրաժեշտ կլինի»:

Նա նաև խոստովանել է, որ խմբավորման դեմ պայքարը չի սահմանափակվում մեկ տարով և «դեռևս դժվարին աշխատանք պետք է իրականացնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել