Armsport.am-ը գրում է․
Ինչպես հայտնում է բրիտանական «Daily Express»-ը, Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ», քանի որ, ըստ պարբերականի, հայ ֆուտբոլիստը կորցրել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կողմից ցուցաբերված վստահությունը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Մխիթարյանին ցանկանում էր ձեռք բերել դեռ 2013 թվականի ամռանը, երբ վերջինս Դոնեցկի «Շախտյորից» ընտրեց Դորտմունդում կարիերան շարունակելու տարբերակը:
Մխիթարյանը, ով «Բորուսիայում» անցկացրած առաջին մրցաշրջանում փայլել էր, 45 խաղում դառնալով 13 գոլի հեղինակ, այս տարի դեռ չի գրավել մրցակցի դարպասը եւ վրիպել է նպաստավոր դիրքերից:
Այս պատճառով, Կլոպը կարող է հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից արդեն հունվարին, իսկ «Լիվերպուլը», որը նույնպես լավ ժամանակներ չի անցկացնում Անգլիայի Պրեմիեր լիգայում, պատրաստ է ձեռք բերել Մխիթարյանին՝ տրանսֆերային գործարքի կամ վարձավճարի միջոցով: