Armlur.am-ը գրում է․
Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա է հրկիզվել։ Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան:
Armlur.am-ի հետ զրույցում հրկիզված մեքենայի սեփականատեր Արմեն Նաջարյանը խոստովանեց, որ նախկինում ևս իր մեքենաներից այրել են: «Սա առաջին դեպքը չէ: «Բենթլի»-ինը մոտ 4 ամսվա դեպք է, ուղղակի նոր է լուսաբանվել»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կրել է մոտ 100 հազար դոլար վնաս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/272170/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



