Էրիկ Անթառանյանը և Իզաբելլա Մանասարյանը Ամանորը տանը դիմավորելու շատ լուրջ պատճառ ունենLife.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել «Աստղային Ամանոր» շարքը:  Հաղորդավար Էրիկ Անթառանյանը և Իզաբելլա Մանասարյանը, ի տարբերություն նախորդ տարիների, 2015 թվականը կդիմավորեն տանը: Դրա համար նրանք լուրջ պատճառ ունեն. դեռ մեկ ամիս էլ չկա, որ լույս աշխարհ է եկել նրանց կրտսեր որդին՝ Դավիթը: «Սիրում եմ Ամանորը տոնի վերածել, այդ օրը չանել այն, ինչ անում ես ամեն անգամ: Հատկապես ամուսնանալուց հետո փորձել ենք ամեն նոր տարին յուրօրինակ նշել: Ի դեպ, սա առաջին տարին է, որ բոլորս կլինենք տանը, կսպասենք հյուրերի: Մարդկանց, ովքեր ցանկանում են տեսնել փոքրիկ Դավիթին»,-ժպտալով անկեղծացավ Էրիկը:

Նրանց տանը տոնական տրամադրությունն այս տարի բազմապատկվել ու վարակել է բոլորին: Էրիկի համոզմամբ՝ նոր տարին արդեն իսկ լուսավոր է. «Մեր Նոր տարին արդեն ստացվեց, ու վստահ եմ, որ ողջ 2015-ը հաջողությունների տարի պիտի լինի: Շնորհակալ եմ դրա համար որդիներիցս, ովքեր ամեն օր մեր տունը մանկական աղմուկով են լցնում»:

Սակայն, կարծես թե մի փոքր ավելացավ երիտասարդ հայրիկի «հոգսը»: Այժմ նվերներն ավելանալու են ևս մեկով, իսկ ինչ-ինչ, բայց այ նվերներ մատուցել մտերիմներին, նա սիրում է. «Նախկինում բոլորի համար էի պատրաստում. հիմա միայն ընտանիքի ամենամոտ անդամների համար: Այս տարի ևս բացառություն չէ. թերևս միայն... մեկով ավելի կլինի պատրաստվող նվերների քանակը: Դավիթը ևս պետք է նվեր ունենա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել