www.psyhelp.am և

 www.psyarmenia.com -ից

Կար չկար, մի մարդ կար, իսկ հետո, ինչպես ովորաբար պատահում է, նա մահացավ: Դրանից հետո, նա ինքն իր վրա ուշադրություն դարձրեց, ու շատ զարմացավ: Մարմինը պառկած էր անկողնում, իսկ ինքը՝ միայն հոգի էր: Մերկ, թափանցիկ, այնպես, որ միանգամից երևում էր, թե ինչն ինչոց է: Մարդու տրամադրությունն ընկավ՝ առանց մարմնի ինչ որ հարմար չէր ապրելը: Բոլոր մտքերը, ինչի մասին նա մտածում էր, լողում էին նրա հոգու մեջ՝ գույնզգույն ձկների պես: Նրա բոլոր հիշողությունները ընկած էին հոգու հատակին՝ վերցրու և զննի: Այդ հիշողությունների մեջ կային գեղեցիկները և լավերը, սակայն կային նաև այնպիսինները, որ դրանցից մարդն ինքն էր սարսափում և զզվում: Նա փորձեց դուրս թափել այդ տգեղ հիշողությունները, սակայն ոչինչ դուրս չեկավ: Այդ ժամանակ նա վերևից դրեց ավելի գեղեցցիկները, և գնաց իր համար նախատեսված ճանապարհով:

Աստված թռուցիկ նայեց մարդու վրա և ոչինչ չասաց: Մարդը որոշեց, որ Աստված շտապում է և ոչինչ չի նկատի, ու ուրախացած գնաց Դրախտ, քանի որ Աստված նրա առջև դարպասները չէր փակել:

Մի որոշ ժամանակ անց, դժվար է ասել, թե որքան, որովհետև այնտեղ, որտեղ ընկել էր մարդը ժամանակը բոլորովին այլ կերպ էր ընթանում, մարդը վերադարձավ Ատծու մոտ:

— Ինչու՞ ես եկել, — հարցրեց Աստված: — Ես քո առջև դարպասները չէի փակել:

— Տեր իմ, — ասաց մարդը, — քո Դրախտում ես ինձ վատ եմ զգում: Ես վախենում եմ քայլ անել՝ իմ հոգում եղած լավը շատ քիչ է և նա չի ծածկում այն վատը, որ կա ինձ մեջ: Ես վախենում եմ, որ բոլորը տեսնեն թե ինչքան վատն եմ ես:

— Ի՞նչ ես Դու ուզում, — հարցրեց Աստված, քանզի նա էր ժամանակի արարիչը և այնքան ժամանակ ուներ, որ պատասխանի բոլորին:

— Դու ամենակարող ես և գթասիրտ, — ասաց մարդը: — Դու իմ հոգին գիտես ամբողջությամբ, բայց չկանգնեցրեցիր ինձ, երբ ես ուզում էի իմ մեղքերը թաքցնել: Խղճա ինձ, հանիր իմ հոգուց այն բոլոր վատը, ինչ այնտեղ կա:

— Ես բոլորովին ուրիշ խնդրանք էի սպասում, — պատասխանեց Աստված: — Սակայն ես կանեմ այնպես, ինչպես խնդրում ես:

Եվ Աստված վերցրեց մարդու հոգուց այն ամենը, ինչից նա ամաչում էր: Նա ջնջեց նրա հիշողությունից դավաճանությունները, վախկոտությունը և ստորությունը, սուտը և զրպարտությունը, ժլատությունը և ծուլությունը: Սակայն մոռանալով ատելության մասին, մարդը մոռացավ նաև սիրո մասին, մոռանալով իր անկումների մասին, նա մոռացավ նաև իր թռիչքները: Հոգին կանգնած էր Աստծու առաջ և ԴԱՏԱՐԿ ԷՐ՝ ավելի դատարկ, քան այն պահին, երբ մարդը լույս աշխարհ էր եկել:

Բայց Աստված գթասիրտ էր և հետ դրեց այն ամենը, ինչ լցնում էր մարդուն: Եվ այդ ժամանակ մարդը նորից հարցրեց՝

— Ի՞նչ անեմ Տեր իմ: Եթե բարին ու չարը այդքան միաձույլ են իմ մեջ, ապա ու՞ր գնամ: Մի՞թե ՝ Դժոխք:

— Վերադարձիր Դրախտ, — պատասխանեց Արարիչը, — քանզի ես չեմ բացի Դրախտից ոչինչ չեմ ստեղծել: Դժոխքը, Դու ինքդ տանում ես քեզ հետ:

Եվ մարդը վերադարձավ Դրախտ, բայց որոշ ժամանակ անց նորից կանգնեց Աստծու առջև:

— Արարիչ, — ասաց մարդը: — Ինձ վատ է քո Դրախտում: Դու ամենակարող ես և գթասիրտ: Խղճա ինձ, ների իմ մեղքերը:

— Ես բոլորովին ուրիշ խնդրանք էի սպասում, — պատասխանեց Աստված: — Սակայն ես կանեմ այնպես, ինչպես Դու ուզում ես:

Եվ ներեց Աստված մարդուն այն ամենը ինչ նա արել էր: Եվ մարդը վերադարձավ Դրախտ, բայց որոշ ժամանակ անց նորից կանգնեց Աստծու առջև:

— Ի՞նչ ես հիմա ուզում, — հարցրեց Աստված:

— Արարիչ, —ասաց մարդը: — Ինձ վատ է քո Դրախտում: Դու ամենակարող ես և գթասիրտ: Դու ներեցիր ինձ: Սակայն ես ինքս չեմ կարողանում ինձ ներել: Օգնիր ինձ:

— Ես սպասում էի այս խնդրանքին, — պատասխանեց Աստված: — Սակայն դա այն քարն է, որը ես չեմ կարող բարձրացնել:

Սալվադոր Դալի "Հիշողության մշտենջենությունը" 1931

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել