Tert.am-ը գրում է․
ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե նոյեմբերի 23-ին և այսօր տեղի ունեցած դրամի թռիչքային արժեզրկումը կանխատեսված չէր, ոչ Կենտրոնական բանկի, ոչ էլ Կառավարության կողմից, ինչը վկայում է կառավարության՝ ԱԺ ներկայացրած բյուջեի նախագիծը, որում դոլարի միջին փոխարժեքը հաշվարկված էր 411 դրամ:
Զուրաբյանը շեշտեց, որ ՀԱԿ-ը բազմիցս խոսել է իշխող ռեժիմի արատավոր դրամավարկային քաղաքականության մասին, որի հիմքում դրամի արհեստական արժևորումն է:
«Նման քաղաքականությունը խեղդում է արտահանումը, արդյունաբերության զարգացումն ու մրցակցությունը: Այն շահավետ է միայն լայն սպառման ապրանքների ներկրմամբ զբաղվող և ապօրինի մենաշնորհների տիրացած պաշտոնյա օլիգարխների համար»,- ասաց Զուրաբյանն ու հավելեց, որ այս քաղաքականության պատճառով են լինում դրամի թռիչքաձև անկումներ և ինչն էլ հանգեցնում է նոր թանկացումների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



