Տեսնես՝ ինչպես է պատահում, որ համաշխարհային տնտեսական գործընթացների հետևանքների ազդեցությամբ պայմանավորված իրողությունները շատ ավելի արագ են հասնում Հայաստան, քան նույն այդ համաշխարհային տնտեսական գործընթացների հետևանքները:
Մասնավորապես, այդ ինչպե՞ս է ստացվում, որ նավթի համաշխարհային գների՝ շուրջ 37% անկման, ամերիկյան ֆինանսատնտեսական քաղաքականության նոր պատասխանատուների գործունեության նոր առանձնահատկությունների, Ռուսաստանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցների և այլ նմանատիպ երևույթների հետևանքների ազդեցությունն անմիջապես զգացվում է Հայաստանի տնտեսական կյանքում, իսկ, ասենք, նույն նավթի համաշխարհային գների անկման արդյունքները՝ ոչ մի կերպ…
Պատճառը մեկն է՝ սպեկուլյացիան՝ արտաքին և ներքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



