1  1940-ականերին ԽՍՀՄ-ի համար մաքուր Coca-Cola է արտադրվել։ Քանի որ Coca-Cola-ն Սովետական Միությունում որպես ամերիկյան իմպերիալիզմի խորհրդանիշ էր ընկալվում, մարշալներից մեկը խմիչքի մաքուր տեսակն էր պատվիրել։ Ընկերության քիմիկոսներից մեկը բավարարել էր պահանջը` դրանից հեռացնելով կարամելի գույնն ու այն լցնելով թափանցիկ շշի մեջ ու սպիտակ փականով փակելով։


 2  Մերլին Մոնրոյի IQ-ն ավելի բարձր էր, քան Ալբերտ Էնշտեյնինը։ Մոնրոյի IQ-ն 163 էր՝ 3 միավորով ավելի բարձր, քան Էնշտեյնինը։

 3  Ադոլֆ Հիտլերը «Time» ամսագրի կողմից տարվա մարդ է ճանաչվել ու նոմինացվել Նոբելյան խաղաղության մրցանակի։ Հիտլերը տարվա մարդ ճանաչվեց 1938թ․ին ու նոմինացվեց Նոբելյան խաղաղության մրցանակի 1939թ․ին։ Նույն տարում բռնկվեց Երկրորդ աշխարհամարտը։

 4  Մեղրը երբեք չի փչանում։ Քանի որ այն խոնավության ցածր մակարդակ ու բարձր թթվայնություն ունի, տեսականորեն կարելի է նաև անտիկ ժամանակներից պահպանված մեղր ուտել։

 5  Լաս Վեգասի խաղատներում ժամացույցներ չկան։ Այսպես դու կկորցնես ժամանակի զգացումն ու առանց շեղվելու կշարունակես խաղալ։

 6  Շատերը հավատացած են, որ «Johnny Bravo» մուլտֆիլմում կանխագուշակվել էին սեպտեմբերի 11-ի դեպքերը։ 2001թ․-ի ապրիլի 27-ին հեռարձակված սերիայում մուլտֆիլմի կադրերից մեկում ֆիլմի պաստառ է երևում, որ վրա այրվող աշտարակ է նկարված, իսկ դրա վրա գրված՝ «Շուտով»։

 7  Արու մկները էգերի համար սիրային երգեր են երգում։ Այս երգերն ուլտրաձայնով են արտաբերվում, և մարդիկ չեն կարող լսել դրանք։

 8  Տիեզերքի գույնը «տիեզերական լատեն» է։ Ջոն Հոփքինսի համալսարանի աստղագետները, ուսումնասիրելով տիեզերքի ավելի քան 200,000 գալակտիկաներ ու դրանցում հանդիպող լուսային ու գունային համակարգերը, պնդում են, որ տիեզերքն ահա այս երանգն ունի։

 9  Շախմատի առաջին 10 քալերն անելու 169,518,829,100,544,000,000,000,000,000 տարբերակ գոյություն ունի։


 10  Մի անգամ Կալիգուլան իր զորքերին ծով ուղարկեց՝ ծովերի ու ջրերի աստված Նեպտունի հետ պատերազմելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել