Վետո դնող լինեինք, մեկ գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Armlur.am-ը գրում է․

«Չգիտեմ` ի՞նչ գիշերվա մասին եք խոսում, բայց կարող եմ հստակ ասել, որ մեկ գիշերվա մեջ երբևէ լուրջ որոշում չի կայացվել»: ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի՝ պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե Պրահայում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը` «Մեկ գիշերում չէի կարող բոլորիդ կարծիքը հարցնել» ասելով՝ ի՞նչ գիշեր նկատի ուներ, այսպես պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Վերջինս վստահեցրեց, որ ԵՏՄ անդամակցության բանակցությունները տևել են տարիներ, որոնց ինքն անձամբ մասնակցել է: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` մտածե՞լ եք այն մասին, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, ի՞նչ կլինի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել