Life.panorama.am-ը գրում է․
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի համար այս տարի ամուսնական կյանքի առաջին Ամանորն է: Երգչուհին և ամուսինը տոները կանցկացնեն Դուբայում: Մեկնում են, քանի որ այնտեղ համերգների հրավերներ ունեն: Իր նոր ընտանիքում Անուշիկն անձամբ է պատրաստելու տոնական սեղանը. «Առաջին տարին է, որ ամուսնացած եմ: Ինձ համար շատ կարևոր ու խորհրդանշական է այս ամանորը: Ուտեստներն ինքս եմ պատրաստելու, և մեծ սիրով: Ասեմ, որ շատ եմ սիրում և՛ պատրաստել, և՛ համտեսել սնկով ուտեստներ և ամանորյա բլիթներ»:
Անուշիկը նվերներ սիրում է ինչպես մատուցել, այնպես էլ ստանալ: Նրա կողմից «պարգևատրվում» են ընտանիքի անդամները, իսկ իր նվերը նախընտրում է անձամբ ընտրել:
Life.panorama.am-ը երգչուհուց հետաքրքրվեց, թե այս տարի ի՞նչ անակնկալ է պատրաստվում մատուցել ամուսնուն և ի՞նչ կցանկանա, որ վերջինս իրեն նվիրի: «Ամուսինս իր նվերների մասին երբեք չի բարձրաձայնում, սիրում է անակնկալներ: Անակնկալը չփչացնելու համար հիմա չեմ ասի, թե իրեն ինչ եմ նվիրելու: Իսկ իմ նվերները միշտ միասին ենք ընտրում: Այս անգամ, կարծում եմ, նույնպես այդպես կանենք: Դեռ չգիտեմ, թե ինչ կցանկանամ»,-անկեղծացավ նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ