52 տարեկանում առաջնեկ ունեցած կինը կոչ է անում երիտասարդ տարիքում երեխա ունենալYerkir.am-ը գրում է․

Մեկ օրական Մհերի ծնողները բավական մեծ են տարիքով` հայրը 59 տարեկան է, մայրը` 52: Զինաիդա Վարդերեսյանն իր առաջնեկին` Մհերին, երեկ է լույս աշխարհ բերել: Երեխան առողջ է` 3 կգ քաշով, 52 սմ հասակով:

Yerkir.am-ի լրագրողն այսօր այցելել է փոքրիկին և նրա ծնողներին:   Տիկին Զինաիդան պատմեց, որ չորս տարի առաջ է ամուսնացել և ամուսնությունից մեկ տարի անց դիմել բժիշկներին` խնդրելով օգնել` երեխա ունենալ: Այժմ, երբ արդեն մայրացել է, չի բացառում, որ երկրորդ բալիկին էլ կունենա: «Եթե Աստված տա… Մի քիչ մեծ եմ, մեղքի զգացում ունեմ երեխայի նկատմամբ, որ մեծ տարիքում եմ ունենում»,- ասաց կինը և կոչ արեց երիտասարդ կանանց իր դեպքը դրական չհամարել և ժամանակին ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ: Նաև ասաց, որ 40 տարեկանից մեծ կանայք էլ չհուսահատվեն` կարող են երեխա ունենալ:Մանրամասները` տեսանյութում:     

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել