Newmag.am-ը գրում է․
հանդիպումը
Ինստիտուտում էր: Ես արդեն ավարտում էի: 4-րդ կուրսում էի: Հովիկը 2-րդ կուրսն ավարտելիս կուրսային աշխատանք պետք է աներ: Կարճ ֆիլմ պետք է նկարեր ու ինձ նկարեց գլխավոր դերում: Ֆիլմը կոչվում էր «Ես համարձակվում եմ մտաբերել»: 1992 թվականն էր: Հովիկը Յուրի Երզնկյանի արվեստանոցում էր սովորում: Գեղարվեստական ֆիլմի լսարանի առաջին հավաքն էր: Շատ լուրջ ու շատ լավ աշխատում էին, ժապավենով կուրսային աշխատանք էին անում: Հիմա երազանք է ժապավենին ձեռք տալը: Այդ ֆիլմը դարձավ ուղղակի ամուսնական կյանքի սկիզբ: Հետո «Խճճված զուգահեռներ»-ում էլ մի փոքր էպիզոդում դեր ունեցա, և վերջ: Դերասանական կարիերա չեմ ուզել և չեմ փորձել:
համառեժիսորությունը
Նույն մասնագիտական դաշտում լինելը ավելի ներդաշնակություն է մտցնում մեր հարաբերությունների մեջ, որովհետև հետաքրքրություններն են նույնը: Արժեհամակարգում էլ շատ նմանություններ կան, աշխարհընկալման մեջ էլ: Չի եղել իրավիճակ, որ մենք մեզ կոմֆորտի մեջ չզգանք, որովհետև նույն մասնագիտության մեջ ենք: Տանը կռիվներ չենք անում, չենք վիճում, տարաձայնություններ չենք ունենում:
կինոն
Ռանևսկայան ասում է. «Ես կինո նկարահանել չեմ սիրում, որովհետև Աննա Կարենինան նախ ընկնում է գնացքի տակ, հետո ծանոթանում Բրոնսկու հետ»: Այսինքն` ամեն ինչ խառն է: Թատրոնի նման չես կարող սկսել, զարգացնել, ավարտել: Դա էլ իր հմայքն ունի: Տղամարդկանց համար էլ է դժվար ռեժիսոր լինել Հայաստանում: Կենցաղի մեծ բեռ ունի իր ուսերին հայ կինը: Ես ինքս էլ ունեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



