Հայերի ու ադրբեջանցիների ընկալումների տարբերությունը` ըստ Թոմաս դե ՎաալիPanorama.am-ը գրում է․

Նախորդ շաբաթ «Քարնեգի» կենտրոնի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը Ստամբուլում ներկայացրեց ղարաբաղյան հակամարտությանը նվիրված իր «Սև այգի» գրքի թուրքերեն թարգմանված տարբերակը:

«Ermenihaber.am»-ը ներկայացնող Ասղտիկ Իգիթյանի հարցին, թե ինչպես  են հայերն ու ադրբեջանցիներն ընկալել նրա գիրքը, հեղինակը պատասխանել է այսպես. «Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում: Հայերը գրի ժողովուրդ են, դե գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են: Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում «Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել: Ինչու՞»: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի է, այսպես օրինակ. «Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար: Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց համոզված ենք, որ լավն է»:

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից թարգմանված վերոնշյալ գիրքը պատմում է ղարաբաղյան հակամարտության ծագման, խնդրի լուծմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերի և հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության դիրքորոշման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել