Միլիոնավոր կարմիր խեցգետիններ ավստրալական Սուրբծննդյան կղզում՝ միգրացիայի ժամանակ։
Այս կրակագույն արարածներն անտառներից Հնդկական օվկիանոս են գաղթում, որտեղ դրանք կզուգավորվեն։


Մարտ Ալասն ու Մարկուս Պիգոթը լուսանկարել են Մադոննային «Interview» ամսագրի համար։

Madonna for Interview magazine

Ֆու Բաո անունով փոքրիկ պանդան առավոտյան ձգումներն է անում Վիեննայի կենդանաբանական այգում։

A baby panda practises its morning stretches.

Ուայլդքեթ մականունն ունեցող տղամարդը մարզվում է ամբոխին կառավարելու համար նախատեսված բարիկադների վրա՝ Նյու Յորքի Թայմս հրապարակում։ Ուայլդքեթը նշել է, որ մարզվում է հասարակական վայրերում, որպեսզի մարդկանց քաջալերի մարզվել ու առողջ ապրելակերպ վարել առանց ճոխ սարքավորումների ու հարմարանքների։

A man who gave his name as Wildcat works out on NYPD crowd control barricades

Կինն ու իր դուստրն աղոթում են բուդդիստ վանականներին ողորմություն առաջարկելուց հետո (Կամբոջա, Ֆնոմ Պեն)։

A woman and her daughter pray after offering alms to Buddhist monks

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն տեղական գրիլ ձուկ է համտեսում Ֆուկուսիմա շրջանի Սոմա Հարագամայ բնակավայրում։

Japans Prime Minister Shinzo Abe eats a local grilled fish

Հանքափորները վերադառնում են Ուկրաինայի արևելյան շրջանում գտնվող, ռուսամետ ապստամբների կառավարման տակ գտնվող Դոնեցկի Կալինինայի ածխի հանքավայրից։

Miners return from their shift at the Kalinina coal mine in the eastern Ukrainian city of Donetsk

Դեյվիդ Կամերունը Ազգային վստահություն և Անգլիայի ժառանություն կազմակերպությունների աշխատակիցների հետ քննարկում է Սթոունհենջի տակ թունելի կառուցման ծրագրերը։

David Cameron discusses the plans to build a tunnel under Stonehenge with representatives of the National Trust and English Heritage

Տրաֆալգար հրապարակում Սուրբծննդյան տոնածառի տեղադրման աշխատանքները։

The Trafalgar Square Christmas tree is erected.

Սեյնթ Լյուիսում Վաշինգթոնի համալսարանի ուսանող ակտիվիստները Ֆերգուսոնում 18-ամյա քաղաքացի Մաքլ Բրաունի սպանության համար արդարացի պատիժ են պահանջում՝ մասնակցելով համազգային ցույցերին։

Student activists at Washington University in St. Louis, USA, stage a die-in

Մեքսիկայի Գեռերո բնակավայրում 43 անհետ կորած ուսանողների գործը բացահայտել պահանջող ցուցարարները ջարդում են պաշտոնյաների մեքենաները։

Demonstrators smash official cars during a protest against the suspected massacre of 43 missing Mexican students

Գինեսի աշխարհի նոր ռեկորդ սահմանվեց՝ մարդկանցով ամենամեծ Սուրբծննյան տոնածառը կազմելով։ 2945 մարդ էր հավաքվել Հոնդուրասի Տեգուսիգալպա քաղաքի Պիազա լա Դեմոկրասի հրապարակում։ Նախկին ռեկորդը գրանցվել էր 2013թ-ին Թայլանդում, որին մասնակցել էր 852 մարդ։

A new Guinness World Record has been set for the biggest human Christmas tree.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել