Tert.am-ը գրում է․
ԱԺ-ում ՀՀ` ԵՏՄ անդամակցության հարցի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, չնայած պնդումներին, թե ԵՏՄ-ն քաղաքական միություն չէ, այլ զուտ տնտեսական, նշեց, թե կասկածները չեն փարատվում և զարգացումները ցույց են տալիս, որ պրոբլեմներ կան:
Արզումանյանն օրինակ բերեց, ըստ որի՝ միջազգային խոշորագույն ներդրողների շրջանում անցկացված հարցման համաձայն ներդրողների 52%-ը Ռուսաստանը համարում է համաշխարհային ֆինանսական շուկաների թիվ 1 սպառնալիքը, այն դեպքում, երբ «Իսլամական պետությունը» սպառնալիք են համարում 26%-ը: Նա հարցրեց, թե այս պայմաններում ինչպե՞ս են պատկերացնում, որ Հայաստանում ներդրումները կավելանան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



