Խանութներում այդպիսի ապրնքատեսակ չկա, որ թանկացած չլինի, իսկ առջևում Ամանորն է: Բոլորս էլ գիտենք, որ հայի մոտ գործում է «Հարևանս» արեց, ես էլ պետք է անեմ ստերիոտիպը: Սուպերմարկետները սկսել են ապառիկով մթերք վաճառել: Ես չեմ կարողանում հասկանալ ապառիկով Ամանոր անելու իմաստը: Ո՞ւմ եք ուզում զարմացնել: Ես չեմ հասկանում տոկոսով գումար վերցնելու և Ամանոր նշելու իմաստը: Ո՞ւմ եք ցանկանում զարմացնել: Անցած տարվա Ամանորին, թե ծախսել եք 150.000 ից 200.000 դրամ, ապա այս անգամ կծախսեք 250.000 ից 300.000 ՀՀ դրամ: Ի վերջո, ջերմությունը ոչ թե Ամանորին խոզի բուդ ուտելու մեջ է, այլ սիրո: Հունվարի 6-ին առանց ապառիկի մեկ գավաթ գինի բարձրացնենք, նշենք Սուրբ տոնը և առանց պարտքերի ու տոկոսների սկսենք Նոր տարին:
Ես իմ կողմից խոստանում եմ, որ Ամանորը չեմ նշի լի սեղանով, թող ինձ նայողը նույնպես Ամանորը համեստ նշի: 
Այս ազգին, ի վերջո, կկործանեն ստերիոտիպերը, այլ ոչ թե տարատեսակ միությունները: 
Հույս ունեմ՝ ոչ թե կխոսանք փոփոխությունների մասին, այլ կսկսենք փոփոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել