Tert.am-ը գրում է․

Ի՞նչ ընդդիմություն. այսպես արձագանքեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ընդդիմության գործողությունները:

«Իշխանությունն էլ է ասում, թե ի՞նչ ընդդիմություն»,-դիտարկում արեց լրագրողը, ինչին ի պատասխան Արարատ Զուրաբյանն արձագանքեց. «Միշտ չէ, որ իշխանությունը սխալվում է»:

Շարունակելով իր խոսքը՝ Արարատ Զուրաբյանն ասաց. «Ոչ մի բան չի լինի, պայմանավորվածության կգան իշխանության հետ, կբաժանեն իրար հետ իշխանությունը, կկիսեն ինչ-որ կերպ: Համամասնության խնդիր է, թե ով ավելի շատ կստանա, բաժնեմասի խնդիր է, կարծում եմ, որ հասարակությունն այստեղ անելիք չունի, ցավոք, բոլորը չեն գիտակցում դա: Յուրաքանչյուրը ման է գալու իր շահը… Ցավում եմ սրա համար, կուզեի, որ այդպես չլիներ: Նույն եռյակում բազմաթիվ են մարդիկ, որոնց հետ երկար ճանապարհ եմ անցել, կարծում եմ, որ եռյակում մի ստվար զանգված մոլորության մեջ է, ցավում եմ սրա համար, գտնում եմ, որ ինչ-որ բան իրենց մոտ կփոխվի, որովհետև այս ճանապարհով գնալը տանում է մեզ դեպի ոչինչ»:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել