Tert.am-ը գրում է․
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Ազգային ժողովում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քննարկմանը ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ի վերջո որ ապրանքներն են թանկանալու:
«Այդ ապրանքների ցանկը կարող եմ թվարկել, բայց կտևի մեկ ժամ կամ 40 րոպե»,-ասաց Կարայանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքների մաքսային դրույքաչափերը չեն թանկանալու, չեն թանկանալու նաև այն ապրանքները, որոնք հումքային չեն մեր արտադրողների համար:
«Մաքսատուրքի դրույքաչափերը կբարձրանան այն ապրանքների վրա, որոնք հանդիսանում են վերջնական սպառման պատրաստի արտադրանք, և այդ արտադրանքների գծով ՀՀ-ում կա տեղական արտադրություն: Այսինքն՝ մեծ վտանգներ ես չեմ տեսնում»,-ասաց նա:
Քոքոբելյանը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ-ը կարող է ոչ ԵՏՄ անդամ երկրների հետ տնտեսական պայմանագիր կնքել: «Կարո՞ղ է ազատ առևտրի պայմանագիր կնքել, օրինակ՝ Չինաստանի, Իրանի, Վրաստանի հետ»,-հարցրեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



