Քաղաքագիտական լիկբեզ. նախագահական և կամ կիսանախագահական կառավարման համակարգում խորհրդարանը պետական իշխանության երկրորդ թևն է իր ամբողջության մեջ՝ լինես կառավարող մեծամասնություն, թե ընդդիմադիր փոքրամասնություն: Եթե որպես խմբակցություն պահպանում ես քո գոյությունը, ապա դրանով իսկ լեգիտիմացնում ես որևէ անձի կողմից, ով էլ նա լինի, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելը: Եթե չես ընդունում նրան, ապա կամ պետք է վայր դնես քո մանդատները և կամ ամեն նստաշրջանի սկզբին բարձրացնես նախագահին «իմփիչմենթի» ենթարկելու խնդիրը՝ գոնե դրանով այդ կառույցում քո առկայությունն արդարացնելու նպատակով: Եթե չի արվում ոչ այս և ոչ էլ այն, այլ փորձում ես ժամանակ շահել՝ սպասելով ավելի հարմար պահի և կամ հանգամանքների, ապա, ոչինչ չանելով, հակասում ես ինքդ քեզ նախագահին չընդունելու հարցում: Մնացածն ընդամենը արդարացումներ են և կամ «լապշա կախելու» գործընթաց:
Հ.Գ. Նվիրվում է հականիկոլյան արշավանքին՝ մեղմ ասած...
Հ.Գ.2. Որպես ցուցադրական նյութ՝ այսօր եռյակի ներկայացրած՝ 100 տոկոս համամասնականի օրինագիծը տապալվել է խորհրդարանում:



